top of page

ՊԵԿ աշխատակիցները վերապատրաստվել են Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնում

Jul 17, 2021
1 min read

ՀՀ ՊԵԿ տեղեկատվական տեխնոլոգիաների վարչության աշխատակիցները Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնում վերապատրաստում են անցել:

ՊԵԿ-ից հայտնում են, որ Ֆրանսիական զարգացման գործակալության կողմից ֆինանսավորվող և Էքսպերտիզ ֆրանս կազմակերպության կողմից իրականացվող «Աջակցություն ՀՀ հարկային վարչարարությանը» ծրագրի շրջանակում ՊԵԿ աշխատակիցներն ուսումնասիրել են Microsoft BI ծրագրակազմը՝ ՊԵԿ-ի կողմից իրականացվող աշխատանքներում օգտագործելու համար:

Հաշվի առնելով, որ էլեկտրոնային աղբյուրների կիրառման շնորհիվ տվյալների բազաները կարող են օգտագործվել տվյալների խորը վերլուծության և արդյունքում ռիսկային հարկ վճարողների թիրախավորման, վարքագծի ուսումնասիրության, հարկային կարգապահության բարձրացման և կանխատեսումների համար՝ ՊԵԿ-ը ձեռք է բերել Microsoft BI ծրագրակազմը:

Դասընթացի միջոցով գործիքակազմի հատկությունների մասին ձեռք բերված գիտելիքների շնորհիվ հնարավոր կլինի առավել արդյունավետ կիրառել գործիքակազմը կոմիտեի աշխատանքներում:

Դասընթացի ավարտին մասնակիցները հանձնել են քնություն և ստացել հավաստագրեր:

 
 
 

Comments


bottom of page