top of page

Ռուսաստանում մեկ օրում կորոնավիրուսով վարակման 39 400 նոր դեպք է հայտնաբերվել

Nov 8, 2021
1 min read


Ռուսաստանում մեկ օրում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 39 400-ով՝ հասնելով 8 834 495-ի։ Այս մասին երկուշաբթի հայտնել է վարակի դեմ պայքարի դաշնային օպերատիվ շտաբը։ Հարաբերական առումով նոր դեպքերի աճը կազմել է 0,45%։ Ներկայումս Ռուսաստանում բուժումը շարունակում է 998 931 մարդ։ Երկրում կորոնավիրուսից օրական ապաքինվել է 25 582 մարդ։ Պանդեմիայի սկզբցի ապաքինվել է 7 587 560 մարդ։ Մահացածների թիվն աճել է 1190-ով՝ նախորդ օրվա 1179-ի դիմաց։ Ընդհանուր առմամբ պանդեմիայի սկզբից մահացել է 248 004 մարդ։

 
 
 

Comments


bottom of page