top of page

Դադարեցնում եմ Արցախի ԱԽ քարտուղարի իմ լիազորությունները. Սամվել Բաբայան

Nov 10, 2020
1 min read

Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղար Սամվել Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Հարգելի' հայրենակիցներ,

     Արցախը հայոց պետականության կենտրոնն է, հայկականության խորհրդանիշը և մենք պարտավոր էինք պահել հայի արժանապատվությունը։ Այս գիտակցությամբ մենք ապրել ենք ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության բոլոր փուլերում, հանուն հողի և այդ հողում արժանապատիվ ապրելու իրավունքի զոհել հազարավոր կյանքեր, կրել զրկանքներ։

     Այսօր, երբ Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության ղեկավարները միանձնյա դավադիր որոշմամբ և գրչի մեկ հարվածով կասկածի տակ են դրել հայկականության գոյությունը, մեր փոխարեն որոշել մեր լինել-չլինելը և ապա մերկապարանոց ստեր են ճառում արձանագրված իրողությունների մասին, հարց է ծագում` ո՞վ է ձեզ լիազորել ժողովրդավարական երկրում առանց ժողովրդի համաձայնության, առանց նրա կողմից ընտրված մարմինների հետ խորհրդակցելու հանձնել մեզ։

     Ի պատասխան և ի բողոքումն այս հանցավոր գործողությունների` հայտարարում եմ, որ

     - հրաժարվում եմ «Արցախի հերոս» բարձրագույն կոչումից,

    - դադարեցնում եմ իմ` որպես Արցախի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղարի լիազորությունները»։

 
 
 

Comments


bottom of page