top of page

2023-ին գիտությանը կհատկացվի 6,5 մլրդ դրամով ավելի շատ գումար, քան այս տարի. Տիգրան Խաչատրյան

Sep 29, 2022
1 min read

Կրթության, գիտության, մշակույթի, սպորտի ոլորտներին հատկացվող ֆինանսավորումը 2023-ին նախատեսվում է 250 մլրդ դրամի չափով, ինչը նախորդ տարվա համեմատ ավելի է 10,3 տոկոսով: Այս մասին կառավարության այսօրվա՝ սեպտեմբերի նիստում, ներկայացնելով 2023 թվականի բյուջեի նախագիծը, նշեց ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը: «Այդ շրջանակում կրթությանը հատկացվող միջոցների հանրագումարը կկազմի մոտ 208 մլրդ դրամ, այս տարվա հանրագումարը գերազանցելով մոտ 21 մլրդ դրամով: Գիտությանը հատկացվող միջոցները կգերազանցեն 36 մլրդ դրամը, ինչը ավելի քան 6,5 մլրդ դրամով ավելի է, քան այս տարվա համար սահմանված հատկացումներն են»,-ասաց նա:

 
 
 

Comments


bottom of page