top of page

Տիգրան Մեծի պողոտայի և Հանրապետության հրապարակի անցման մասում կլինի «հետիոտնային կանչ»-ի լուսացույց

Aug 12, 2021
1 min read

Երթեւեկության անվտանգության բարելավման եւ ճանապարհատրանսպորտային պատահարների նախականխման նպատակով 2021 թվականի օգոստոսի 13-ին Երեւան քաղաքի Տիգրան Մեծի պողոտայում՝ Տիգրան Մեծի պողոտայի եւ Հանրապետության հրապարակի հատման տեղամասում առկա չկարգավորվող հետիոտնային անցման հատվածում, կկատարվի երթեւեկության կազմակերպման փոփոխություն: Այս մասին հայտնում է Ճանապարհային ոստիկանությունը։

Փոփոխության արդյունքում վերոնշյալ չկարգավորվող հետիոտնային անցման հատվածում կտեղակայվի «հետիոտնային կանչ»-ի ռեժիմով աշխատող նոր սերնդի լուսացույցային օբյեկտ եւ այսուհետ տվյալ ճանապարհահատվածով տրանսպորտային միջոցների երթեւեկության ու հետիոտնային անցումով հետիոտների տեղաշարժի հերթականությունը հետիոտների միջամտությամբ կկարգավորվի լուսացույցի ազդանշաններով:

 
 
 

Comments


bottom of page