ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նախագահ Աբդուլլա Շահիդը 4 օրով կժամանի Հայաստան
Jul 23, 2022
1 min read

Հուլիսի 26-29-ը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նախագահ Աբդուլլա Շահիդի գլխավորած պատվիրակության աշխատանքային այցով կլինի Հայաստանում։ Այս մասին տեղեկանում ենք Նիկոլ Փաշինյանի որոշումից, ըստ որի արտաքին գործերի նախարարին և ԱԳՆ պետական արարողակարգի ծառայության պետին հանձնարարվել է նախապատրաստել այցելության ծրագիրը, ապահովել հյուրերի՝ Հայաստանի Հանրապետությունում գտնվելու ընթացքում միջոցառումների իրականացումը՝ համաձայն պետական արարողակարգի։ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նախագահի այցի կապակցությամբ նույն որոշմամբ հանձնարարություններ են տրվել նաեւ պաշտպանության նախարարին, ՀՀ ոստիկանապետին, ՀՀ պետական պահպանության պետին, Ֆինանսների նախարարին:




Comments