Ռուսաստանի հարավի օդանավակայաններում թռիչքների սահմանափակումը երկարացվել է մինչև հուլիսի 18-ը
Jul 12, 2022
1 min read

Ռուսաստանի հարավում եւ կենտրոնական մասում 11 օդանավակայանների թռիչքների սահմանափակումը երկարացվել է մինչեւ հուլիսի 18-ը, տեղեկացրել է «Ռոսավիացիա»-ն։ «Ռուսաստանի հարավի եւ կենտրոնական մասի 11 օդանավակայաններում թռիչքների սահմանափակման ռեժիմը երկարացվել է մինչեւ 2022թ. հուլիսի 18-ը»,- նշվել է հաղորդագրությունում։ Ժամանակավորապես սահմանափակվել են թռիչքները Անապա, Բելգորոդ, Բրյանսկ, Վորոնեժ, Գելենջիկ, Կրանսոդար, Կուրսկ, Լիպեցկ, Դոնի Ռոստով, Սիմֆերոպոլ եւ Էլիստա օդանավակայաններում։ Թռիչքների սահմանափակման ռեժիմը Ռուսաստանի հարավի եւ կենտրոնական մասի օդանավակայաններում գործում է փետրվարի 24-ից։




Comments