top of page
ԼՐԱՀՈՍ
Search

Լիպարիտյանը կներկայացնի «Հայաստան- Թուրքիա. Պետականություն, պատմություն, քաղաքականություն» գիրքը



Պատմաբան, դիվանագետ Ժիրայր Լիպարիտյանն ընթերցողին կներկայացնի իր «Հայաստան – Թուրքիա. Պետականություն, պատմություն, քաղաքականություն» աշխատությունը։ Գրքի շնորհանդեսը տեղի կունենա դեկտեմբերի 9-ին, ժամը 18:00-ին Հայկական բարեգործական ընդհանուր միությունում (Մելիք Ադամյան 2/2)։ Գիրքը լույս է ընծայել «Անտարես» հրատարակչությունը:

Հանրությանը կներկայացվի մեծածավալ աշխատության դեռևս առաջին հատորը. շարքի մյուս հատորները լույս կտեսնեն առաջիկա երկու տարիների ընթացքում: Հատորը ներառում է պատմաբանի՝ տարբեր տարիներին հրապարակված հոդվածներ և հարցազրույցներ, առաջին անգամ հայերեն ներկայացվող վերլուծություններ, մեծ թվով անտիպ նյութեր:

Շնորհանդեսի ընթացքում հեղինակը հանդես կգա դասախոսությամբ։

Նշենք, որ գրքում ներկայացված է Ցեղասպանության պատճառների նոր ուսումնասիրություն, որում ցուցադրվում է հայերից ձերբազատվելու երիտթուրքերի որոշման քաղաքական երեսը։ Գրքում զետեղված են Ցեղասպանության ժխտողականության պատճառներն ու բնույթը մերկացնող հոդվածներ:

Հատորն արժեքավոր է նաև նրանով, որ մեկնաբանում է Հայաստան-Թուրքիա բարդ հարաբերություններն անկախությունից ի վեր: Անկախության առաջին տարիներին հեղինակը եղել է ՀՀ կողմից Թուրքիայի հետ գլխավոր բանակցողը և կարևոր ճշտումներ է կատարում այդ բանակցությունների վերաբերյալ: Հատորը հիմնավորում է նաև Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման քաղաքականությունը: Հայաստան-Թուրքիա հարաբերությունների մոտեցումները ներկայացված են պատմական, քաղաքական և հոգեբանական դիտանկյուններից:

Գրքի վերջում զետեղված են նյութեր՝ 2020 թ. Ղարաբաղյան պատերազմին նախորդած և անմիջապես հաջորդած քաղաքական գործընթացների վերաբերյալ:

Այս հատորի տպագրության մեկենասն է Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը։

0 comments
practice cover.png

«PRactice» հանրային կապերի և ռազմավարական հաղորդակցության գործակալություն

bottom of page