top of page

Տիգրան Խաչատրյանն ընդունել է Սամվել Լազարյանի գլխավորած պատվիրակությանը

Nov 11, 2021
1 min read

Updated: Nov 12, 2021


ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանն երեկ ընդունել է Ռուսաստանի Դաշնության ֆինանսների նախարարության Ֆինանսական գիտահետազոտական ինստիտուտի փորձագետ Սամվել Լազարյանի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին հայտնում են ՀՀ ֆինանսների նախարարության լրատվական ծառայությունից:

Իր խոսքում նախարարն ընդգծել է հայ եւ ռուս գործընկերների միջեւ աշխատանքային փորձի փոխանակման եւ արդեն իսկ ձեւավորված հարաբերությունների ամրապնդման կարեւորությունը՝ շեշտելով, որ Գիտահետազոտական ինստիտուտի հետ սերտ համագործակցություն է ծավալվում հինգ տարուց ավելի, եւ ներկայում եւս նախատեսվում է միջոցառումների շարք՝ ուղղված երկու կառույցների աշխատակիցների մասնագիտական կարողությունների բարձրացմանը:


Շնորհակալություն հայտնելով նախարարին ջերմ ընդունելության համար՝ ՌԴ ներկայացուցիչներն իրենց պատրաստակամությունն են հայտնել շարունակելու համագործակցությունը երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերի շրջանակում, ինչպես նաեւ ընդգծել են, որ սա լավ հարթակ է ոլորտի հայ եւ ռուս մասնագետների փորձի փոխանակման եւ աշխատանքային քննարկումների ծավալման համար:

Հանդիպման ընթացքում կողմերը կարեւորել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները, ինչպես նաեւ պայմանավորվածություն ձեռք բերել շարունակելու օրակարգային հարցերի վերաբերյալ երկխոսությունը՝ միաժամանակ աջակցելով հայ-ռուսական երկկողմ տնտեսական կապերի զարգացմանը:

 
 
 

Comments


bottom of page