top of page

Առավոտյան Երևանի մետրոպոլիտենում տեղի է ունեցել տեխնիկական խափանում

Nov 2, 2021
1 min read


Երևանի Մետրոպոլիտենից տեղեկացնում են, որ այսօր՝ նոյեմբերի 2-ին՝ ժամը 07:00-ին, մետրոպոլիտենում տեղի է ունեցել տեխնիկական խափանում։ Խափանման պատճառով գրանցվել է երթևեկության գրաֆիկի խախտում։ Մետրոպոլիտենից հայտնում են, որ ժամը 08։10-ի դրությամբ խնդիրը վերացվել է մասնագետների կողմից և վերականգնվել է երթևեկությունը երկու գլխավոր գծերով։ Մետրոպոլիտենի տնօրինությունը հայցում է ուղևորների ներողամտությունը՝ պատճառված անհարմարության համար։

 
 
 

Comments


bottom of page