top of page

Ալիևն ու Էրդողանը Ֆիզուլիում մասնակցել են օդանավակայանի բացմանը

Oct 26, 2021
1 min read


Ալիևն ու Էրդողանը Ֆիզուլիում մասնակցել են օդանավակայանի բացմանը Ադրբեջանի և Թուրքիայի նախագահներն այսօր մասնակցել են Վարանդայի (Ֆիզուլի) օդանավակայանի բացմանը: Նշվում է, որ Էրդողանին այցի ընթացքում ուղեկցում են մի խումբ նախարարներ, այդ թվում՝ պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը: Էրդողանի աշխատանքային այցի շրջանակներում նախատեսված է նրա և Ադրբեջանի նախագահի հանդիպումը, որի ընթացքում, համաձայն թուրքական կողմի տարածած տեղեկատվության, քննարկվելու են երկու երկրների միջև հարաբերությունները, մտքեր են փոխանակվելու տարածաշրջանային և միջազգային գործընթացների վերաբերյալ: Սա Էրդողանի արդեն երրորդ այցն է Ադրբեջան՝ 44-օրյա պատերազմից հետո։ Ավելի վաղ, Էրդողանը ոչ միայն խոսել էր վաղը Ադրբեջան կատարելիք այցի մասին, այլ նաև հերթական անգամ անդրադարձել էր այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքին»՝ հայտարարելով, թե Անկարան վճռական է տրամադրված այս հարցում։ «Մենք բոլոր այս հարցերը քննարկել ենք իմ եղբայր Իլհամ Ալիևի հետ, այցի շրջանակներում կմասնակցենք Ֆիզուլիի օդանավակայանի և մի քանի ճանապարհների բացմանը, ինչպես նաև կսկսենք նոր նախագծեր ագրարային ոլորտում։ «Զանգեզուրի միջանցքի» հարցում մեր վճռականությունն անփոփոխ է», - ասել է Էրդողանը։

 
 
 

Comments


bottom of page