top of page

Գառզուի և Ժանսեմի ցուցահանդեսի փակում-դասական համերգ

Oct 23, 2021
1 min read

Եվրոպական ժառանգության օրերի շրջանակում հոկտեմբերի 17-24-ը «Առնո Բաբաջանյան» համերգասրահի վերաբացված ճեմասրահներում կանցկացվի «Հայաստան-Ֆրանսիա. մշակութային երկխոսություն» խորագրով ցուցահանդես` համաշխարհային ճանաչում ունեցող ֆրանսահայ անվանի գեղանկարիչներ Գառզուի (Գառնիկ Զուլումյան, 1907 – 2000թթ.) և Ժանսեմի (Հովհաննես Սեմերջյան, 1920 – 2013թթ.) գրաֆիկական աշխատանքների ցուցադրությամբ:

Հոկտեմբերի 24-ին, ժամը 19:00 կանցկացվի ցուցահանդեսի փակման արարողությունը, որին կհաջորդի կամերային երաժշտության համերգ: Ելույթ կունենան Ղ. Սարյանի անվան լարային քառյակը և Լիլիթ Զաքարյանը (դաշնամուր)։

Նշենք, որ նախագիծն իրականացվում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության, Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության և Երևանի ժամանակակից արվեստի թանգարանի հետ համագործակցությամբ:

 
 
 

Comments


bottom of page