top of page

ԵՊՀ աշխատակիցները 3000 դրամ փոխհատուցում կստանան՝ կորոնավիորւսի թեստի համար

Oct 5, 2021
1 min read


Կորոնավիրուսային համավարակի կանխարգելման նկատառումներից ելնելով և առաջնային համարելով աշխատակիցների առողջության պահպանումը՝ ԵՊՀ ռեկտորի ժ․պ․-ն նոր հրաման է ստորագրել։ Այս մասին տեղեկանում ենք ԵՊՀ մամուլի ծառայությունից։ Հովհաննես Հովհաննիսյանի 2021 թ․ հոկտեմբերի 4-ի հրամանով ՊՇՌ (պոլիմերազային շղթայական ռեակցիայի) թեստի համար ԵՊՀ աշխատակիցները կստանան 3000 ՀՀ դրամ փոխհատուցում յուրաքանչյուր հետազոտության համար, բայց ոչ ավելի, քան ամսական 2 անգամ հաշվարկով։ Փոխհատուցման վերաբերյալ մանրամասների համար անհրաժեշտ է դիմել կառուցվածքային ստորաբաժանման ղեկավարին։

 
 
 

Comments


bottom of page