top of page

Ջիվան Գասպարյանի հոգեհանգստի տեղի ու ժամանակի մասին կտրվի լրացուցիչ տեղեկատվություն․ ԿԳՄՍՆ

Jul 6, 2021
1 min read

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը խորը վշտով տեղեկացնում է, որ ԱՄՆ-ում 92 տարեկանում կյանքից հեռացել է դուդուկի լեգենդար վարպետ, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Ջիվան Գասպարյանը: ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը ցավակցում է սիրելի արտիստի հարազատներին, բարեկամներին, ընկերներին, գործընկերներին, նրա արվեստի երկրպագուներին: Ջիվան Գասպարյանի հոգեհանգստի և հուղարկավորության տեղի ու ժամանակի մասին կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:

 
 
 

Comments


bottom of page