top of page

Բայդենի օգնականը հանդիպել է Սաուդյան Արաբիայի թագաժառանգ արքայազնի հետ

Sep 29, 2021
1 min read


ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի՝ ազգային անվտանգության հարցերով օգնական Ջեյք Սալիվանը հանդիպել է Սաուդյան Արաբիայի թագաժառանգ արքայազն Մուհամեդ բին Սալման ալ Սաուդի հետ։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Եմենի իրավիճակը եւ մարդու իրավունքների հարցերը, հաղորդում է Axios-ը։ Ըստ տեղեկությունների՝ բանակցությունների ընթացքում մանրամասն քննարկվել է Եմենի իրավիճակը։ Կողմերը, մասնավորապես, պայմանավորվել են ուժեղացնել դիվանագիտական փոխգործակցությունը այդ երկրում կոնֆլիկտի մասնակիցների հետ։ Թերթի պնդմամբ՝ Սպիտակ տունը փորձում էր չխոսել այդ հանդիպման մասին։ Մասնավորապես, որեւէ լուսանկար չի հրապարակվել այդ հանդիպումից, իսկ ԱՄՆ իշխանությունների այցի մասին հայտնի է դարձել միայն վերջին պահին, երբ Բայդենի օգնականը ժամանել է Սաուդյան Արաբիա։

 
 
 

Comments


bottom of page