top of page

Արցախի 30-ամյակն ենք նշել. այսքան ցածր մակարդակով երբեք որևէ հոբելյան չի նշվել. Ռուստամյան

Sep 13, 2021
1 min read

Մենք անընդհատ մի զավեշտալի իրականության ենք բախվում. երբ փորձում ենք արժևորել, կարևորել Արցախի հարցը, մեզ միշտ ասում են, որ ավելի կարևորված ու արժևորված ձև ունենք, այդ ձևով ենք աշխատում: Այս մասին ԱԺ-ում հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը՝ դիմելով իշխանության ներկայացուցիչներին:

Նա հիշեցրեց՝ երբ ԱԺ-ում Արցախի հարցը քննարկել են, իշխանությանն ասել է՝ միջխորհրդարանական հանձնաժողով կա, որը շատ ավելի բարձր մակարդակով է գործում, և դրա մակարդակը չպետք է իջեցվի՝ այլ հանձնաժողով ստեղծելով:

«Պարզվեց, որ Արցախի Հանրապետության ազգային ժողովի հետ, որն ընտրվել է 2020-ին, ոչ մի նիստ չի գումարվել այդ հանձնաժողովի շրջանակում: Այսքանից հետո մերժում եք հանձնաժողովների ստեղծման գաղափարը, ընդհանրապես Արցախ անունը և մեզ մի բան եք ասում, որն ընդհանրապես իրականությանը չի համապատասխանում: Արցախի 30-ամյակն ենք նշել. այսքան ցածր մակարդակով երբեք որևէ հոբելյան չի նշվել: Այսքանից հետո ուզում եք մեզ համոզել, որ Արցախն ավելի՞ եք կարևորում: Ողջամիտ կասկած է առաջացել, որ դուք ուզում եք Արցախից վերջնականապես հրաժարվել»,-ասաց Ռուստամյանը:

 
 
 

Comments


bottom of page