top of page

Հայաստանը լուռ մնաց Իրանում տեղի ունեցած երկրաշարժին ու ագրեսիվ գործողություններին. Գեղամ Մանուկյան

  • Anews
  • Feb 1, 2023
  • 1 min read

ree

Այն քայլերով, այն ձեւով, որով Արարատ Միրզոյանը հրաժարվեց մասնակցել Մոսկվայում Ռուսաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ հանդիպմանը, առանց պաշտոնական խողովակներով տեղեկացնելու, արդեն ինքնին խայտառակություն է: Այս մասին այսօր՝ փետրվարի 1-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը «Այս լարված, պրկված պահին ՀՀ իշխանությունը շատ ավելի զգուշավոր պետք է գործեր, չվնասեր այլ երկրների, հատկապես ռազմավարական դաշնակցի հետ իր հարաբերություններին, որը մենք տեսնում ենք, որ լրիվ հակառակ ընթացքն է ստանում: Պարբերաբար, ցիկլերով, նաեւ իշխանության կոճակ սեղմելով, իշխանական պատգամավորներ, իշխանական քարոզչամեքենաներ սկսում են հուժկու հակառուսական արշավ, հետո թուլացնում են, հետո նոր աշավ է բարձրանում, որ ինքնին ցույց է տալիս, թե որքան մատների արանքով են նրանք նայում արտաքին հարաբերություններին, ռազմավարական գործընկերների հետ հարաբերություններին»; Նա հավելեց, որ ցավոք, Հայաստանը լուռ մնաց Իրանում տեղի ունեցած եւ երկրաշարժին, եւ այդ երկրի դեմ ագրեսիվ գործողություններին:

 
 
 

Comments


bottom of page