top of page

Այս իշխանությունն իր գործողություններով բանակին մենակ թողեց թշնամու դեմ. Ավետիք Չալաբյան

Jan 23, 2023
1 min read

Updated: Jan 24, 2023


«Մեր այս գործողությունն իրականում ուշացած է։ Վաղուց պետք է բողոքեինք ու հանգիստ չտայինք այս կառավարությանը, որովհետեւ նրա օրոք բանակը դարձել է երկրի խորթ զավակը։ Իշխանությունը քայլ առ քայլ բանակը քանդում է, կոտրում ոգին ու կարողությունները։ 44-օրյա պատերազմի ժամանակ այս իշխանությունն իր գործողություններով բանակին մենակ թողեց թշնամու դեմ»,-«Համախմբում» շարժման եւ համակիրների կազմակերպած՝ ՀՀ կառավարության դիմաց վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հրաժարականի պահանջով բողոքի ցույցի ժամանակ հայտարարեց շարժման անդամ, «ԱրԱր» հիմնադրամի համահիմնադիր Ավետիք Չալաբյանը։ Ցույցի մասնակիցները պարզել էին Գեղարքունիքի մարզում մահացած 15 զինվորների լուսանկարները։


Ավետիք Չալաբյանը շեշտեց՝ թշնամին մեկ ամսում իր առաջ եկած տարածքներում կահավորում է դիրքերը, ճանապարհներ կառուցում, իսկ մեզանում ոչինչ չի արվում, որովհետեւ բանակին հարվածում է հենց մեր իշխանությունը․ «Այս շենքում նստած մարդը, որը քաղաքական հոգեվարքի մեջ է, պետք է հեռանա, իր քաղաքական հոգեվարքը մեր կյանքերի հաշվին է։ Քո հետեւից ավելի լավերն են գալու։ Ժողովուրդը չպետք է վախենա, որ նա գնա՝ նախկիններն են գալու։ Ոչ։ Ժողովուրդը նախկիններին չի ընտրելու։ Նոր մարդիկ են գալու, ժողովրդի արգանդը չի չորացել»։ Ավետիք Չալաբյանի խոսքով՝ իշխանությունը մնացել է այն պատճառով, որ ժողովրդի մեծ մասը չի ուզում նախկինների վերադարձ եւ Փաշինյանին ընտրել է ոչ թե նրա արժանիքների համար, այլ նախկիններին հեռացնելու․ «Փաշինյանից ազատվելու ճանապարհը հետեւյալն է․ բոլորով պետք է այս իշխանությանն այլընտրանք կառուցենք։ Մարդիկ չպետք է այլեւս հարց տան, որ եթե Փաշինյանը չլինի, ի՞նչ կլինի։ Մարդիկ պետք է համոզվեն, որ քաղաքական համակարգն ունակ է ստեղծել այլընտրանք, եւ մենք հետեւողականորեն գնալու ենք այդ ճանապարհով»։






Comments


bottom of page