top of page

3-րդ զորամիավորման զորամասերից մեկում հայտարարվել է ուսումնական տագնապ

Aug 20, 2021
1 min read

Զինծառայողների ֆունկցիոնալ պարտականություններն ու մասնագիտական գիտելիքները կատարելագործելու նպատակով օգոստոսի 20-ին 3-րդ զորամիավորման զորամասերից մեկում հայտարարվել է ուսումնական տագնապ։

Ինչպես տեղեկանում ենք Պաշտպանության նախարարությունից, զորամասը բերվել է մարտական պատրաստականության բարձր աստիճանի, ծավալվել են կառավարման կետեր, բացազատվել կապի շարժական հանգույցներ: Անձնակազմը սահմանված ժամկետում հանդերձավորվել է, ստացել զենք-զինամթերք, ռազմական տեխնիկան բերել է մարտական վիճակի եւ դուրս է եկել նախորոշված շրջաններ։

 
 
 

Comments


bottom of page