top of page
ԼՐԱՀՈՍ
Search

Երևանում կկայանա «Silicon Mountains 2024» տեխնոլոգիական գագաթնաժողովը, որի քննարկման հիմնական թեման լինելու է ԱԲ-ը



Երևանում նոյեմբերի 15-ին կայանալու է «Silicon Mountains 2024» տեխնոլոգիական գագաթնաժողովը, որը նվիրված է տնտեսության մեջ արհեստական բանականության կիրառությանը և մարտահրավերներին։ Գագաթնաժողովին ընդառաջ՝ կայացավ մամուլի ասուլիս՝ ՏՏ ոլորտի մասնագետների մասնակցությամբ։ 

«Այս տարի առաջին անգամ «Silicon Mountains»-ի նախօրեին կանցկացվի Միկրոէլեկտրոնիկայի միջազգային ֆորումը։ Միկրոէլեկտրոնիկան հանդիսանում է ժամանակակից տեխնոլոգիական զարգացման հենասյուներից մեկը, որն ապահովում է նաև արհեստական բանականության առաջընթացը։ Հայաստանն այս ոլորտում ունի իր տեխնոլոգիական ներուժը զարգացնելու մեծ հնարավորություններ՝ ստեղծելով նորարարական լուծումներ, կիրառելով նոր ռազմավարություններ, նպաստելով երկրի տնտեսական աճին, ապահովելով գիտության ու տեխնոլոգիայի ոլորտում միջազգային հեղինակություն»,- ասաց ՏՀՏ գործատուների միության նախագահ Արմեն Բալդրյանը։ ԲՏԱ փոխնախարար Ռուբեն Սիմոնյանն իր ելույթում նշեց, որ կայանալիք գագաթնաժողովն արդեն 7-րդ անգամ է տեղի ունենալու Հայաստանում, հետևաբար կառավարությունը շատ է կարևորում նման միջոցառումների անցկացումը հենց մեր երկրում, ինչը ստեղծում է հարթակ բոլոր ոլորտների ու շահագրգիռ կողմերի համար, որտեղ նրանք կարող են խոսել ժամանակակից տեխնոլոգիաների, դրանց հետ կապված մարտահրավերների ու հաջողությունների մասին, կկարողանան կիսվել իրենց հաջողություններով, որոնց համադրման պարագայում կգրանցվի մեծ առաջընթաց պետական և մասնավոր հատվածներում։

0 comments

תגובות


bottom of page