Search

Յուրաքանչյուր երեխա պետք է դաստիարակվի Գարեգին Նժդեհի գաղափարներով. Աննա Մայիլյան


«Գարեգին Նժդեհի գիրքը մենք պետք է ունենանք որպես երկրորդ Աստվածաշունչ մեր սեղանների վրա։ Այս մասին փետրվարի 12-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց կոնսերվատորիայի պրոֆեսոր, վաստակավոր արտիստ, երգչուհի Աննա Մայիլյանը։ Անպայման յուրաքանչյուր երեխա պետք է դաստիարակվի Գարեգին Նժդեհի գաղափարներով։ Գարեգին Նժդեհը բացառվում է, որ որպես ֆաշիստ ընկալվի։ Ես որպես հայ մարդ արգելում եմ Գարեգին Նժդեհի մասին խոսել ինչ– որ մի ֆաշիստական ակնարկով։ Այդ մարդը կարողացավ մղել, կազմակերպել հայ ժողովրդին ազգային  ազատագրական պայքարը և ազատագրել Սյունիքը։ Եթե համապատասխան պայմաններ, աջակցություն, հարմար իրավիճակ լիներ, միգուցե Արցախն ու Նախիջևանն էլ ազատագրվեին, և մենք կունենայինք մեր պատմական տարածքները»,– ասաց նա։


Նշենք, որ Նժդեհին ֆաշիզմի հետ ասոսացնելու մասին ԿԳՄՍ փոխնարար Ժաննա Անդրեասյանն ասել էր տարիներ առաջ «Հայ լինելու մշակույթը» հաղորդման շրջանակներում հարցազրույցի ժամանակ։ Տեսանյութը փետրվարի 11–ին իր ֆեյսբուքյան էջում էր հրապարակել «Ֆերմերական Տնտեսությունների Միավորում» կազմակերպության նախագահ Տիգրան Հարությունյանը։

«Նժդեհական գաղափարախոսությունը, ըստ էության, ֆաշիստական գաղափարախոսություն է։ Նժդեհյան գաղափարախոսությունը իրականում շատ վտանգավոր է մեզ՝ 21–րդ դարի հասարակության համար, որովհետև այն հիմնված է աշխարհի հանդեպ ագրեսիվ կոնցեպցիայի, աշխարհից փակվելու և սեփական գերազանցությունը մնացյալ հասարակությունների նկատմամբ սահմանելու մոլուցքի վրա»–հարցազրույցի ժամանակ ասել է Ժաննա Անդրեասյանը։

Անվանի թավջութակահար, դիրիժոր Արամ Թալալյանն էլ նշեց՝ լուրեր կան Նժդեհի արձանի ապամոնտաժման մասին, և որ ադրբեջանցիները ռուս խաղապահներին ասել են, որ այդ արձանը ճնշում է իրենց։ 

«Արձանը պետք է ապամոնտաժվի, և ինչքան հասկացա պիտի տեղադրվի քաղաքի ավելի  խորը մասում, եթե չեմ սխալվում Ազգագրական թանգարանի բակում։ Որոշում է կայացվել, որ տեղադրվի ինչ–որ մի թաքուն տեղ, որ դրսից չերևա»– ասաց Թալալյանը։

Այս լուրերի առնչությամբ Աննա Մայիլյանը նկատեց. «Նույնիսկ արձանն է վախեցնում, այ թե ինչ հզոր զորավար ենք ունեցել»։

Մեկնարկում է «Տիեզերական ճամբար 2022»-ի հայտագրումը. ԲՏԱ նախարարություն

Ըստ IIF-ի՝ կապիտալի հոսքերը դեպի զարգացող շուկաներ կկրճատվեն 42 տոկոսով

Արթուր Թովմասյանն առաջարկել է ստեղծել Արցախ-Լիբանան բարեկամական շրջանակ

Ռուսաստանը կկարողանա խուսափել դեֆոլտից ԱՄՆ-ի՝ լիցենզիայի երկարաձգումից հրաժարվելուց հետո

Նարե Ղազարյանը նշանակվել է Սյունիքի մարզպետի տեղակալ

Ավետիք Չալաբյանի կալանքի դեմ բողոքը մակագրվել է Արմեն Դանիելյանին

ԱՄՆ-ը պետք է առանց հապաղելու Ադրբեջանին պատասխանատվության կանչի Արցախի դեմ ագրեսիայի համար․ Փալոնե

ԼՐԱՀՈՍ
practice cover.png