Search

Երկրի համար կենսական հրատապ խնդիրները շարունակում են թաքցնել հանրությունից. Թադևոս Ավետիսյան


Երկրում մոլեգնում է ճգնաժամը հանրային կյանքի բոլոր ոլորտներում. իշխող ձախողակ խմբակը ժողովրդին կանգնեցրել է անվտանգային ներքին ու արտաքին սպառնալիքների, գոյատեւման համատարած խնդիրների առջեւ: Այս մասին իր հոդվածում գրել է ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի ծրագրերի համակարգող, տնտեսագետ Թադեւոս Ավետիսյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Սարսափելին նաեւ այն է, որ այս խմբակը վերակենդանանում է՝ օգտվելով առիթից: Իրական նպատակը նույնն է՝ ձգել իրենց իշխանությունը, իսկ անցնող ժամանակի հետ էլ կարգել «մեղավորներ» եւ խուսափել քաղաքական, իրավական ու բարոյական պատասխանատվությունից: Կարճ ասած՝ ուզում են անհետեւանք մարսել մի ամբողջ ազգից խլված ու հոշոտված ապագան:

Երկրի համար կենսական հրատապ խնդիրները շարունակում են թաքցնել հանրությունից, քանի որ չունեն դրանք լուծելու ցանկություն եւ կարող չեն: Փոխարենը, երկիրն իշխում են իրենց պարզունակ պոպուլիզմով, «ջայլամի քաղաքականությամբ»՝ ավելի լավ նախապատրաստված սցենարներ խաղարկելով, դերակատարների դերերը փոխելով:

Իհարկե փաստ է՝ Հայաստանի գոյության հիմնական սպառնալիք դարձած պետական կառավարման այս կերպն արդեն ամբողջովին բացահայտված է: Դավաճանական, խայտառակ կապիտուլիացիայից հետո դրա դրսեւորման նոր օրինակները եւս շատ են՝ կառավարության եւ ԱԺ նիստերը, վարչապետի վերջին հանդիպումները ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի, էկոնոմիկայի նախարարություններում եւ այլն:

Բեմականացվող այս քննարկումները չունեն իրական օրակարգ, ակնկալվող արդյունքների եւ պատասխանատուների առումով որեւէ կոնկրետություն: Դրանք օր-օրի դառնում են ավելի ձեւական, բակային տաղավարներից անհամեմատ ցածր որակով: Հանրությանը նորից խոստանում են այն, ինչի տրամագծորեն հակառակն են ապահովել նախորդ երեք տարիներին: Խոստանում են՝ միլիարդավոր դոլարի ներդրումներ եւ նոր աշխատատեղեր, մեր երկրի սահմանների անվտանգություն եւ ապաշրջափակում, սոցիալական խնդիրների առաջանցիկ լուծումներ եւ այլն:

Այս ամենի հավաքական օրինակ է կառավարության այսօրվա նիստը: (օրակարգը հասու է https://www.e-gov.am/sessions/ հղումով): Բերեմ հատկանշական որոշ մանրամասներ:

1. Օրակարգի 34 հարցերից 30-ը նախատեսել էին ընդունել առանց զեկուցման ու քննարկման: Վերջիններս հիմնականում բովանդակում են ընթացիկ, իներցիայով եկեղ հարցեր:

2. Օրակարգում չկային հարցեր կամ կառավարության անդամների հաղորդումներ, որոնք կվերաբերեին հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակին եւ ամեն պահի ավելացող անվտանգային խնդիրներին, հայ գերիների վերադարձի ապահովմանը, ինչպես նաեւ կենսական ու հրատապ լուծման կարիք ունեցող այլ հարցեր:

3. Փոխարենը, նիստի ողջ ընթացքում մանրամասն բեմականացվեց օրակարգի երկու հարցերի քննարկումը՝ վարչապետի, փոխվարչապետերի, նախարարների բոցաշունչ ելույթներ, հանրության մեջ նոր սպասումներ առաջացնող, սակայն իրականության հետ աղերս չունեցող խոստումներ:

4. Ի դեպ, այդ հարցերից մեկն օրակարգով նախատեսված էր՝ որպես չզեկուցվող: Այսինքն՝ պետք է ընդունվեր առանց քննարկման: Սակայն՝ ինչպե՞ս բաց թողնեին այս չափ պոպուլիզմի մեծ ներուժ պարունակող հնարավորությունը: Խոսքը վերաբերում է Հայաստանի թվայնացման ռազմավարությանը: Նախ՝ ակնկալվող հիմնական արդյունքների ստացումը փուլավորել են այնպես, որ հնարավոր լինի գնահատել 2025թ.-ին: Սակայն այս փաստաթուղթը դեռ չունդունած՝ արդեն այսօր իրենց վերագրեցին այդ ամբողջ արդյունքները: Բնականաբար «մոռացան» նշել, որ թվայնացման բարեփոխումները փաստացի ձախողել են անցած երեք տարիներին: Օրինակ՝ աշխատանքային գրքույկների թվայնացումը, որը պետք է ավարտվեր 2018թ. դեկտեմբերին, սակայն դեռ կեսին չեն հասել: Այս բարեփոխումը ավարտին հասցրած լինելու դեպքում հնարավոր կլիներ կենսաթոշակային ոլորտում խուսափել աշխատանքային կեղծ ստաժերի հավելագրման արատավոր պրակտիկայից:

5. Օրակարգի հաջորդ հարցը վերաբերում էր պետական գույքի մասնավորեցմանը: Որոշման համաձայն գնորդ ընկերությունը պարտավորվում է մինչեւ 2024թ. իրականացնել 1 միլիարդ ՀՀ դրամի (1,9 միլիոն ԱՄՆ դոլարի) ներդրումային ծրագիր, ստեղծել ծրագրավորման նորարարական ստուդիաներ, որտեղ նախնական հաշվարկով կաշխատեն՝ 300-350 աշխատողներ:

6. Իսկ կառավարության անդամները, իրենց հատուկ ձեւով, նորից մանիպուլացրին հանրությանը՝ ներկայացնելով փաստացի նախատեսվածից շուրջ 20 անգամ մեծ թվեր: Առանց իրական որեւէ հիմքի եւ ժամկետների որոշակիացման՝ այս ծրագրով նախատեսված 1,9 մլն ԱՄՆ դոլորի փոխարեն խոստացան 40 մլն ԱՄՆ դոլարի ներդրումներ, 300-350 նոր աշխատատեղերի փոխարեն՝ 5 հազար նոր աշխատատեղեր։

7. Այսպիսով հարց. «Սուտն ու կեղծիքը պոզով, պոչով ե՞ն լինում»:

Ամփոփելով. հանրային իրական սպասումը օրվա իշխանավոր, ձախողակ խմբակից շարունակում է մնալ նույնը. իրենց հերթակն նիստը կդառնա վերջինը՝ այս կեղծ օրակարգերով, պոպուլիստական բովանդակությամբ, անդամների կազմով, տեսակով, ապազգային բնույթով»:

ՀՀ նախագահն ամուր է կանգնած, բայց իր ամրությունը կախված է նաև մեր ամրությունից. Վազգեն Մանուկյան

Հաջորդ հանրահավաքը կլինի մարտի 3-ին, ժամը 16-ին. Բաղրամյան պողոտան փակ է մնալու

Մարուքյանը Փաշինյանից ապացույց է պահանջում

ՀՀ պաշտպանության նախարարն այցելել է 5-րդ զորամիավորում

Ադրբեջանի հրաժարումը ռազմագերու կարգավիճակ տալ գերեվարված հայ զինվորներին՝ իրավունքի կոպիտ խախտում է

Այն, ինչ այսօր կատարվում է Երևանի գլխավոր հրապարակում, այլ եզրահանգման հնարավորություն չի թողնում

Սահմանի ողջ երկայնքով սահմանային միջադեպեր չեն արձանագրվել

ԼՐԱՀՈՍ
practice cover.png
ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ
  • Facebook
  • YouTube
ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ

Կայքի բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքից մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Anews.am-ի պարտադիր է: 

 

Հայտարարությունների և գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: