top of page

Բայց սա որտեղի՞ց եկավ. Ուրիխանյանը՝ իշխանություններին

Feb 11, 2021
1 min read

Էս ի՞նչ եղավ, ո՞նց եղավ, որ հիշեցիք վիրավորանքի եւ զրպարտության մասին։ Ես, իհարկե, կողմ եմ, որ նման հարց պետք է քննարկվի, որ դրա համար պատասխանատվություն պետք է լինի, որ պետք է քրեականացնել, բայց սա որտեղի՞ց եկավ։ Այս մասին այսօր՝ փետրվարի 11-ին, ԱԺ նիստերի դահլիճում հայտարարեց անկախ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը։


«Այդ ինչպես ստացվեց, որ այս դահլիճում նստած մարդկանցից գրեթե բոլորը տարբեր ժամանակներում իրենց, իրենց հարազատների մասին այնպիսի սարսափելի բաներ են լսել, այդ թվում՝ ձեր խոնարհ ծառան, որ նույնիսկ երբեմն մտածում ես՝ բա արժե՞ շարունակել գործունեությունդ, բայց մյուս կողմից այս դահլիճում կան մարդիկ, որոնք անբարոյականության մարմնավորում են, եւ ամեն առավոտ լույսը բացվելով  ինչ–որ մեկի գլխին այդպիսի պատմություն են բերում, հիմա դուք սա բերել եք ինչո՞ւ, որովհետեւ չոքեց ձեռ դուռը խնդի՞րը»,– դիմելով պատգամավորներին ասաց Տիգրան Ուրիխանյանը։

 
 
 

Comments


bottom of page