top of page

Հրդեհ է բռնկվել «Որոտան-2» էլեկտրական ենթակայանում

Jul 7, 2021
1 min read

Հուլիսի 6-ին, ժամը 19:21-ին Վայոց ձորի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Գնդեվազ գյուղ տանող ավտոճանապարհին այրվում է խոտածածկույթ:

Հայաստանի ԱԻՆ-ից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Գնդեվազ գյուղ տանող ավտոճանապարհի 1-ին կմ-ին գտնվող «Որոտան-2» էլեկտրական ենթակայանում և հարակից տարածքում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 20:25-ին, մարվել՝ 20:53-ին: Այրվել են մոտ 200 քմ խոտածածկույթ և էլեկտրական ենթակայանի տրանսֆորմատորի յուղը՝ 120 լ:

 
 
 

Comments


bottom of page