top of page

Կարևոր է բազմաբևեռ գործակցության կամուրջների շարունակական զարգացումը. ՌԴ դեսպանը՝ Ալեն Սիմոնյանին

Sep 23, 2021
1 min read


Սեպտեմբերի 23-ին ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ընդունեց Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինին: ԱԺ-ից հայտնում են, որ ողջունելով դեսպանին՝ Ալեն Սիմոնյանն անդրադարձավ Պերմ քաղաքի Պետական ազգային հետազոտական համալսարանի հրաձգության դեպքին՝ ցավակցություն հայտնելով զոհերի ընտանիքներին եւ առողջություն մաղթելով վիրավորներին: Խոսելով երկու երկրների հարաբերությունների բարձր մակարդակից՝ խորհրդարանի ղեկավարը կարեւորեց հայ-ռուսական միջխորհրդարանական կապերի շարունակական զարգացումը: ՌԴ դեսպանը շնորհակալություն հայտնեց ընդունելության եւ ցավակցական խոսքի համար: Նա բարձր գնահատեց տարածաշրջանային եւ միջազգային մակարդակներում հայ-ռուսական գործընկերային հարաբերությունները: Սերգեյ Կոպիրկինը խորհրդարանական դիվանագիտության ձեռքբերում համարեց տարիներ շարունակ միջխորհրդարանական խմբերի արդյունավետ աշխատանքը: Դիվանագետը հատուկ շեշտեց բազմաբեւեռ գործակցության կամուրջների շարունակական զարգացման կարեւորությունը: Կողմերը քննարկեցին նաեւ առաջիկայում ՀՀ ԱԺ նախագահի՝ Ռուսաստանի Դաշնություն կատարելիք պաշտոնական այցին առնչվող օրակարգային հարցեր:

 
 
 

Comments


bottom of page