top of page
ԼՐԱՀՈՍ
Search

Ջրաբեր գյուղի տարածքում ինքնաթիռ է ընկել. Տեղում 2 այրված դի է հայտնաբերվել


Դեկտեմբերի 1-ին, ժամը 14։20-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Ջրաբեր գյուղի տարածքում B55 տիպի ինքնաթիռն ընկել է և բռնկվել։ ԱԻՆ-ից հայտնում են, որ դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ, Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական երեք խումբ և Բժշկական ապահովման վարչության հերթապահ խումբը։ Տեղում հայտնաբերվել է 2 այրված դի։ Հրդեհը մարվել է ժամը 14։41-ին։


practice cover.png