top of page

Այսօր` ժամը 15։00-ին, միասնության հանրահավաք տեղի կունենա Ֆրանսիայի հրապարակում

Nov 5, 2022
1 min read

Այսօր` նոյեմբերի 5-ին, ժամը 15։00-ին միասնության հանրահավաք տեղի կունենա Ֆրանսիայի հրապարակում` ի աջակցություն Արցախի: Հանրահավաքին կմասնակցի նաեւ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Կաթողիկոսի օրհնությամբ հանրահավաքին կմասնակցի եւ ելույթ կունենա Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Գալստանյանը: Բազմաթիվ քաղաքական ուժեր, հասարակական գործիչներ արդեն հայտարարել են, որ այսօր մասնակցելու են հանրահավաքին: Նշենք, որ նախորդ կիրակի բազմամարդ հանրահավաք տեղի ունեցավ Ստեփանակերտում, որտեղ Արցախի իշխանությունները եւ քաղաքացիները պահանջեցին ՀՀ իշխանություններից ապահովել Արցախի անվտանգությունը եւ չստորագրեն որեւէ փաստաթուղթ, որը կներառի Արցախն Ադրբեջանի կազմում:

 
 
 

Comments


bottom of page