Սերգեյ Կոպիրկինը հյուրընկալվել էր ՀՀ ազգային պարալիմպիկ կոմիտեի գրասենյակում
Apr 15, 2022
1 min read

Հայաստանում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը հյուրընկալվել էր ՀՀ ազգային պարալիմպիկ կոմիտեի գրասենյակում:
Դեսպանն իր խոսքում կարևորել է հայ պարալիմպիկ մարզիկների մասնակցությունը ՌԴ Խանտի Մասիյսկ քաղաքում կայացած «Մենք միասին ենք. սպորտ» պարալիմպիկ խաղերին:
Երկուստեք քննարկել են իրենց անցած ճանապարհը, հետագա անելիքներն ու ծրագրերը:
«Փյունիկ» միության նախագահ Հակոբ Աբրահամյանը շնորհակալություն է հայտնել Սերգեյ Կապիրկինին Հայաստանի և Ռուսաստանի պարալիմպիկ շարժումների նկատմամբ ցուցաբերած ուշադրության և ծրագրած փոխգործակցությանը իր իրավասությունների շրջանակներում աջակցելու պատրաստակամություն հայտնելու համար:







Comments