top of page
ԼՐԱՀՈՍ
Search

Հաջորդ տարի Հայաստանի շուրջ 490 համայնքներում տեղի կունենան ՏԻՄ ընտրություններ․ Տիգրան Մուկուչյան


ԱԺ-ում Բյուջե-2021-ի նախագծի քննարկման ժամանակ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը հայտարարեց, որ ԿԸՀ-ի համար 2021 թ․-ին պետբյուջեից նախատեսված է 1 մլրդ 865 մլն դրամ: «Մյուս տարի ՏԻՄ-երի համար խոշոր տարի է համարվում՝ նկատի ունենալով, որ բազմաթիվ համայնքներում ավարտվելու են լիազորությունների ժամկետները՝ ներառյալ խոշոր քաղաքներում, և մոտ 494 համայնքներում պետք է անցկացվեն ՏԻՄ ընտրություններ»,- ասաց Մուկուչյանը։ «Համայնքի ղեկավարի ընտրություններ կկայանան 62 համայնքում, ավագանու անդամի ընտրություններ՝ 149 համայնքում: Իսկ 283 համայնքում կլինեն և՛ համայնքի ղեկավարի, և՛ ավագանու անդամի ընտրություններ»,- ասաց նա՝ նշելով, որ ընդհանուր առմամբ նախատեսվում է ձևավորել մոտ 1 100 ընտրատեղամաս: «Ահա այն ուղղությունները, որոնցով, ըստ էության, նախատեսվում է պետբյուջեից հատկացվող գումարի ծախսումը» ,- հավելեց նա։

0 comments

Comments


bottom of page