top of page

Մարուքյանը` Եվրոպայում Անվտանգության և ժողովրդավարության հարցերով խորհրդատվական խմբի կազմում

Jun 6, 2022
1 min read


Ընդգրկվել եմ Եվրոպայի ազատականների և ժողովրդավարների դաշինքի (ALDE) Անվտանգության և ժողովրդավարության հարցերով խորհրդատվական խմբի կազմում, 5 տարի ժամկետով: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար, ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը: Նա նաեւ հավելել է. «Վերջինս տարեկան 4 հանդիպում է անցկացնելու և հիմնականում մշակելու և Եվրախորհրդարանին ու Դաշինքի կառավարման մարմիններին է ներկայացնելու Եվրոպական տարածքում անվտանգության և ժողովրդավարության վերաբերյալ փորձագիտական կարծիքներ։

 
 
 

Comments


bottom of page