top of page
ԼՐԱՀՈՍ
Search

1000 արցախցի աշակերտ ստացավ դպրոցական պայուսակներ եւ դպրոցական այլ պարագաներ


«Ազնավուր» հիմնադրամի և Դեսինի հայ մշակույթի տան միջև համագործակցության, ինչպես նաև Դեսին-Շաղպիոյի քաղաքապետարանի մասնակցության շնորհիվ Արցախի Մարտունու շրջանում ապրող 1000 աշակերտ ստացավ դպրոցական պայուսակներ և այլ պարագաներ:

Այս նախաձեռնության շրջանակներում մենք կարողացանք ընդգրկել Ճարտարի համայնքի 4 և Մարտունու շրջանի 7 սահմանամերձ դպրոցներ: Բաշխումն իրականացվել է Մարտունու շրջանի կրթության վարչության միջոցով:

Արցախյան վերջին պատերազմը հանգեցրեց հումանիտար իրական ճգնաժամի, ինչի հետևանքով տասնյակ հազարավոր ընտանիքներ տեղահանվեցին՝ կորցնելով տունն ու ողջ տնտեսությունը: Այս փախստականներից գրեթե 50.000-ը երեխաներ են: Հրադադարի ռեժիմի հաստատումից հետո շատերը որոշեցին վերադառնալ Արցախ և կյանքը սկսել նորովի:

44-օրյա պատերազմի ընթացքում ծանր հրետանու թիրախ դարձած դատարկ դպրոցները կրկին ողջունեցին իրենց աշակերտներին: Եվ ի հեճուկս հետպատերազմյան երկրի բազում մարտահրավերների և խոչընդոտների՝ ծնողներն ամեն ինչ արեցին իրենց երեխաներին կրթվելու հնարավորություն ընձեռելու համար:

«Ազնավուր» հիմնադրամը, Դեսինի հայ մշակույթի տան և Դեսին-Շաղպիոյի քաղաքապետարանի աջակցությամբ, իրականացրել է սոցիալ-կրթական նախագիծ Արցախի երեխաների համար` ապահովելով նրանց դպրոցական պարագաներով:

Ծրագիրը հնարավորություն է ընձեռել Արցախի սահմանամերձ շրջաններում ապրող 1000 երեխաների իրացնելու կրթություն ստանալու իրենց իրավունքը: Այս նախաձեռնությամբ մենք ցանկանում ենք մեր համերաշխությունը հայտնել արցախցի երեխաներին այս դժվարին իրավիճակում:

Յուրաքանչյուր աշակերտի համար նախատեսված փաթեթը ներառում է դպրոցական պայուսակ, տետրեր, գրիչներ և այլ գրենական պիտույքներ, որոնք կբավարարեն երեխաների կարիքները մեկ ուսումնական տարվա համար (2021-2022):

0 comments
practice cover.png

«PRactice» հանրային կապերի և ռազմավարական հաղորդակցության գործակալություն

bottom of page