Տիգրան Հակոբյանը Սահմանադրական դատարանին ներկայացրեց հանձնաժողովի գործառույթները

Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը Սահմանադրական դատարանին ներկայացրեց հանձնաժողովի գործառույթները: Հիշեցնենք, որ հանձնաժողովը որպես մեղադրյալէ հանդես է գալիս ընտրությունների արդյունքները բողոքարկող չորս քաղաքական ուժերի հայցով:
Նա հայտնեց, որ հանձնաժողովը մի շարք որոշումներ է կայացրել ընտրությունների լուսաբանման հետ կապված: Մասնավորապես, գները սահմանված են վճարված ժամանակի մեկ րոպեի համար: Հեռուստատեսությամբ դա 45 հազար դրամ էր, ռադիոյով՝ 1800: Երկու դեպքում էլ դա շատ ավելի էժան է, քան նախորդ ընտրություններում: «Մեր մեթոդաբանության համաձայն՝ բոլոր մասնակիցներին պետք է տրվեն հավասար իրավունքներ: Սակայն դա չի նշանակում, որ բոլորն են օգտվել դրանցից»,- ասաց նա՝ հավելելով, որ, օրինակ, 12 կուսակցություն մեկուկես ժամ ազատ ժամանակի փոխարեն հանրային հեռուստատեսությամբ եւ ռադիոյով օգտագործել են 4-5 րոպե: Հանձնաժողովը վերահսկել է նաեւ լրատվամիջոցների լուսաբանումը:
Հանձնաժողովը դիտորդներից, քաղաքացիներից, կազմակերպություններից որեւէ բողոք չի ստացել:..




Comments