Մենք պարտավոր ենք հաղթահարել այս ճգնաժամը. Իշխան Սաղթելյան
Sep 26, 2021
1 min read

Այսօր մեր երկիրը վտանգի տակ է, Հայաստանին սպառնացող վտանգերը խորանում են, իսկ իշխանությունը դրանք ի վիճակի չէ չեզոքացնել: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 26-ին, Գարեգին Նժդեհի հրապարակում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ փոխխոսնակ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղթելյանը: «Մեր օրակարգը մնում է նույնը՝ կանխել Հայաստանի թուրքացումը: Մենք պարտավոր ենք հաղթահարել այս ճգնաժամը, իսկ այդ ճանապարհին կա մեկ գլխավոր խոչընդոտ՝ այս իշխանությունն է, որի հեռացումն անհրաժեշտություն է, բայց քանի որ այսօր հիշատակի երթ է, թույլ տվեք այլ քաղաքական հարցերի չպատասխանեմ: Մենք այսօր եկել ենք ցույց տալու, որ կանգնած ենք, մեր երկրին տեր ենք»,-ասաց նա:




Comments