Search

ԵԱՀԿ ՄԽ համանախագահները չունեն պարտադրելու մանդատ. ԱԳ փոխնախարար

Որևէ միջազգային կազմակերպություն, բացառությամբ ՄԱԿ-ի, չունի ուղղակի միջամտելու լիազորություն՝ ԱԺ-ում 2021 թ. պետական բյուջեի նախագծի նախնական քննարկումների ժամանակ հայտարարեց ՀՀ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը: Նրա խոսքով՝ միայն ՄԱԿ-ը կարող է ուղղակի միջամտել, և դրա համար անհրաժեշտ է Անվտանգության խորհրդի որոշում: «Իսկ այդ որոշումը ստանալը բարդ գործընթաց է»,- պարզաբանեց փոխնախարարը: Միաժամանակ, Շավարշ Քոչարյանը շեշտեց, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի երեք մշտական անդամ պետությունների ղեկավարները՝ Վլադիմիր Պուտինը, Էմանուել Մակրոնն ու Դոնալդ Թրամփը, Արցախում պատերազմական գործողությունները դադարեցնելու մասին կոչեր են արել, սակայն չկա արդյունք:

ԱԳ փոխնախարարն անդրադարձավ նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների լիազորություններին: Նրա խոսքով՝ ՄԱԿ-ը և ԵԱՀԿ-ն եռանախագահներին պարտադրելու մանդատ չեն տվել: «Նրանց մանդատը միջնորդ լինելն է, դա նշանակում է, որ նրանք պետք է ջանքեր գործադրեն, առաջարկեն փոխզիջումային մոտեցումներ և նպաստեն, որ կողմերը գան համաձայնության: Սրան ավելանում է թույլ չտալ, որ սկսեն ռազմական գործողությունները՝ բայց կրկին չունենալով մանդատ, որ պարտադրեն, ա՛յ այստեղ խնդիր կա»,- ասաց նա:

Ավստրալիայի վարչապետն ընդունել է իր պարտությունը խորհրդարանական ընտրություններում

Լիտվայի նախագահը ծանոթացել է հայ միջնադարյան մատենագրությանը

Հակառակորդի կրակոցից զինծառայող է վիրավորվել․ ՊՆ

Այս օրերին Փաշինյանի կողմից ձեռք բերվելիք պայմանավորվածությունը լեգիտիմ չէ. Վանեցյան

Վաղը օրը նվիրելու ենք բովանդակային հարցերի քննարկմանը

Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով

Աստված վերջապես թող վճռականություն և ուժ տա սեփական ցավին անտարբեր մեր ժողովրդին. Զաքարյան

ԼՐԱՀՈՍ
practice cover.png