top of page

911-ն ամփոփում է անցած շաբաթը

Nov 25, 2019
1 min read

ՀՀ ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում նոյեմբերի 18-ից 24-ը գրանցվել է 415 դեպք, որից 246-ը՝ արտակարգ: Նշված ժամանակահատվածում արձանագրվել է 149 կենցաղային կանչ, 149 հրդեհի ահազանգ, 72 ճանապարհատրանսպորտային պատահար, որի հետևանքով զոհվել է 9 և տուժել 86 մարդ, իսկ փրկարարական օպերատիվ գործողությունների արդյունքում՝ փրկվել 4 քաղաքացի: Շաբաթվա ընթացքում արձանագրվել է թունավորման 16 դեպք, տուժել է 36 քաղաքացի: ՀՀ ԱԻ նախարարությունը հորդորում է թե՛ կենցաղում, թե՛ ճանապարհներին լինել զգոն և խստորեն պահպանել անվտանգության կանոնները:

 
 
 

Comments


bottom of page