top of page

911-ն ամփոփում է անցած շաբաթը

Jul 29, 2019
1 min read

ՀՀ ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում հուլիսի 22-28-ը գրանցվել է 864 դեպք, որից 596-ը՝ արտակարգ: Նշված ժամանակահատվածում արձանագրվել է 185 կենցաղային կանչ, 487 հրդեհի ահազանգ, 85 ճանապարհատրանսպորտային պատահար, որի հետևանքով զոհվել է 3 և տուժել 107 մարդ, իսկ փրկարարական օպերատիվ գործողությունների արդյունքում՝ փրկվել 9 քաղաքացի: Քաղաքացիներն արձանագրել են օձերի նկատման 40 դեպք, որից 13-ում փրկարարները օձեր են հայտնաբերել: Շաբաթվա ընթացքում արձանագրվել է թունավորման 9 դեպք, զոհվել է 1, տուժել՝ 8 քաղաքացի: ՀՀ ԱԻ նախարարությունը հորդորում է թե՛ կենցաղում, թե՛ ճանապարհներին լինել զգոն և խստորեն պահպանել անվտանգության կանոնները:

 
 
 

Comments


bottom of page