Search

911-ն ամփոփում է անցած շաբաթը

ՀՀ ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում մայիսի 13-ից 19-ն ընկած ժամանակահատվածում գրանցվել է 411 դեպք, որից 177-ը՝ արտակարգ:

Նշված ժամանակահատվածում արձանագրվել է 163 կենցաղային կանչ, 82 հրդեհ, 66 ճանապարհատրանսպորտային պատահար, որի հետևանքով զոհվել է 5 և տուժել 78 մարդ, իսկ փրկարարական օպերատիվ գործողությունների արդյունքում՝ փրկվել 5 քաղաքացի:

Քաղաքացիների կողմից արձանագրվել է օձերի նկատման 33 դեպք, որոնցից 14-ի դեպքում փրկարարների կողմից օձերը հայտնաբերվել են:

Շաբաթվա ընթացքում արձանագրվել է նաև թունավորման 12 դեպք, որի հետևանքով տուժել է 17 քաղաքացի:

ՀՀ ԱԻ նախարարությունը հորդորում է թե՛ կենցաղում, թե՛ ճանապարհներին լինել հնարավորինս զգոն և պահպանել անվտանգության տարրական կանոնները:

Կայքի բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքից մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Anews.am-ի պարտադիր է: 

 

Հայտարարությունների և գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ
ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ

© 2019 by Anews.am

Yerevan, Armenia