top of page

85 համակարգիչ՝ Շիրակի մարզի դպրոցական երեխաներին

Apr 16, 2020
1 min read

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հետ համատեղ ծրագրի շրջանակում Շիրակի մարզին հատկացվել են 85 համակարգիչ։ Այդ մասին նշված է Շիրակի մարզպետարանի ֆեյսբուքյան էջում: Նշվում է, որ համակարգիչները տրամադրվել են մարզի դպրոցներին, որտեղից էլ բաշխվել են 3 և ավելի դպրոցական ունեցող այն ընտանիքներին, որոնք չունեն համակարգիչներ. «Ամեն ինչ արվում է հեռավար ուսուցումն առավել մատչելի դարձնելու նպատակով»։ 

 
 
 

Comments


bottom of page