Search

82 տարեկանում կյանքից հեռացել է արձակագիր, գրականագետ Ալեքսանդր Թոփչյանը


Երեկ՝ 82 տարեկան հասակում կյանքից հեռացավ անվանի արձակագիր, բազմաթիվ գրքերի թարգմանիչ, գրաքննադատ , գրականագետ, ՀՀ նախագահի մրցանակի դափնեկիր,«Մովսես Խորանացի» մեդալակիր Ալեքսանդր Թոփչյանը։ Այս մասին տեղեկանում ենք Գրողների միության տարածած հաղորդագրությունից: Հայաստանի գրողների միությունն իր խորին ցավակցությունն է հայտնում Ալեքսանդր Թոփչյանի հարազատներին։ Ալեքսանդր Թոփչյանը 1965-66թթ եղել է «Հայֆիլմ» կինոստուդիայի սցենարական-խմբագրական կոլեգիայի անդամ, 1975-82թթ` գլխավոր խմբագիրը, 1966-75թթ` «Գարուն» ամսագրի խմբագրության բաժնի վարիչը, 1982-89թթ` Ե.Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի գրական բաժնի վարիչը, 1991-95թթ` ՀՀ ԱԺ լրատվության հանձնաժողովի գլխավոր փորձագետ: 1960-80թթ ընթացքում Հայաստանի, Մոսկվայի և միութենական այլ հանրապետությունների գրական մամուլում տպագրված հոդվածները նրան միութենական ճանաչում են բերել: Հրատարակել է մոտ 70 թարգմանական գրքեր, ժողովածուներ ու անթոլոգիաներ` ներկայացնելով ֆրանսիական և Բելգիայի ու Շվեյցարիայի ֆրանսագիր գրականության դասական և արդի հեղինակներին: 1999թ. հիմնել է «Էմիլ Վերհառն» մատենաշարը, որտեղ, նրա թարգմանությամբ արդեն լույս են տեսել բելգիացի ֆրանսագիր հեղինակների քսան գրքեր ու ժողովածուներ: 1960-ական թվականներից հրապարակել է նաև սփյուռքահայ և արևմտահայ հեղինակների բազմաթիվ գրքեր ու ժողովածուներ: 1980-ականներից հանդես է եկել որպես դրամատուրգ և արձակագիր: Նրա պիեսները բեմականացվել են Հայաստանում, Ֆրանսիայի, Գերմանիայի, Շվեյցարիայի, Կանադայի, ԱՄՆ-ի մի շարք քաղաքներում: Նրա հեղինակությամբ լույս են տեսել նաև մի քանի գեղարվեստական գրքեր: Գեղարվեստական գործերից են` «Արտագերս», «Այնտեղ», «Եվ անգամ մահից հետո», «Բանկ Օտոման» և այլն: Արժանացել է բազմաթիվ պատվոգրերի, մրցանակների: «Բանկ օտոմանը» վեպը թարգմանվել է ֆրանսերեն, ռուսերեն և ռումիներեն: Հեղինակել է բազմաթիվ թարգմանություններ ռուսերենից և ֆրանսերենից, որոնց թվում են Մոլիերի, Լարուշֆուկոյի, Լակլոյի, Ապոլիների, Պրևերի, Կոկտոյի, Անուի, Սագանի և այլոց երկերը: 1986թ. արժանացել է Ռուբեն Սևակի անվան, 1992թ.` ՀԳՄ Միքայել Նալբանդյանի անվան, 2004թ.` Սբ. Էջմիածնի «Կանթեղ», 2005թ.` ՀԳՄ Դերենիկ Դեմիրճյանի անվան, 2006թ.` ՀՀ նախագահի մրցանակների, 2009թ.` ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալի, 2010թ.` Ֆրանսիայի կառավարության «Արվեստների և գրականության սպա» բարձրագույն շքանշանի, 2012թ.՝ Հայաստանի մշակույթի վաստակավոր գործչի կոչման, 2019թ.՝ ՀՀ «Մովսես Խորենացի» մեդալի:.

Լեռնային Ղարաբաղը երբեք չի կարող Ադրբեջանի մաս լինել. EAFJD

Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կնվազի 6-9 աստիճանով. եղանակը Հայաստանում

«Սրանք այն կետերն են, որը պետք է հրպարակային հնչեցնի Հայաստանի ղեկավարը Ալիևի հետ հանդիպմանը»

Անհայտ ծագումնաբանության սուր, ծանր հեպատիտների դեպքերն երեխաների շրջանում շարունակվում են

Հայաստանը պետք է պարզաբանի՝ ինչ նկատի ունի Արցախի վերջնական կարգավիճակի մասին խոսելով

Արցախի Մարտակերտ քաղաքում ընդդիմությանը աջակցող հավաք է անցկացվել

Հայաստանի առջև կանգնած մարտահրավերները և լուծումները թեմայով քննարկում Ֆրանսիայի հրապարակում

ԼՐԱՀՈՍ
practice cover.png