top of page
ԼՐԱՀՈՍ
Search

7-8 բալանոց երկրաշարժ ՌԴ հարավում. Այն զգացվել է նաև Հայաստանում եւ Արցախում


Դեկտեմբերի 8-ին, տեղական ժամանակով ժամը 10:42-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 06:42-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 42.23⁰ և արևելյան երկայնության 46.82⁰ աշխարհագրական կոորդինատներով Ռուսաստան` Մախաչկալա քաղաքից 99 կմ հարավ-արևմուտք, օջախի 10 կմ խորությամբ, 5․6 մագնիտուդով երկրաշարժ: Արցախի ՆԳՆ ԱԻ պետական ծառայությունից հայտնում են, որ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 7-8 բալ: Երկրաշարժը զգացվել է ՀՀ Տավուշի, Լոռու, Գեղարքունիքի մարզերում և Արցախում՝2-3 բալ ուժգնությամբ։

0 comments

Comments


bottom of page