top of page

69 անձ է բերման ենթարկվել ոստիկանական բաժիններ

May 5, 2022
1 min read

Վաղ առավոտյան Երեւանի տարբեր փողոցներում անցկացված անհնազանդության ակցիաների ժամանակ 69 անձ է բերման ենթարկվել ոստիկանական բաժիններ։ Այս մասին հայտնեցին Ոստիկանության լրատվության վարչությունից։

Քաղաքացիները բերման են ենթարկվել ՀՀ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182-րդ հոդվածի հիմքով (ոստիկանության ծառայողների օրինական պահանջը չկատարելը):

Նշենք, որ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով մայիսի 2–ից քաղաքացիները անհնազանդության ակցիաներ են անում Երեւանում եւ Հայաստանի այլ մարզերում։

 
 
 

Comments


bottom of page