top of page

61 օր անհայտության մեջ գտնվող ևս 2 քաղաքացի է հայտնաբերվել. Արցախի ԱԻՊԾ

Dec 21, 2020
1 min read

61 օր անհայտության մեջ գտնվող եւս 2 քաղաքացի է հայտնաբերվել։ Այս մասին հայտնում են Արցախի ԱԻՊԾ-ից։

«61 օր անհայտության մեջ գտնվող եւս 2 քաղաքացի է հայտնաբերվել.

Որոնողափրկարարական աշխատանքների արդյունքում հայտնաբերված 2 քաղաքացի՝ հայր եւ որդի Միքայել եւ Գեղամ Պետրոսյանները, ռուս խաղաղապահների եւ կարմիր խաչի միջազգային կոմիտեի ուղեկցությամբ քիչ առաջ տեղափոխվել են Ստեփանակերտ:

ԱԻ պետական ծառայության տնօրեն գեներալ-մայոր Կարեն Սարգսյանը եւ ՊԲ գեներալ-մայոր Աշոտ Բալասանյանը նրանց դիմավորել եւ ուղեկցել են հանրապետական բժշկական կենտրոն, որտեղ Պետրոսյանները համապատասխան բուժօգնություն կստանան:

Կարեն Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Արցախում խաղաղապահ առաքելություն իրականացնող ռուսական զորակազմին՝ հրամանատար գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովի գլխավորությամբ, ՊԲ գեներալ-մայոր Աշոտ Բալասանյանին եւ որոնողական աշխատանքներ իրականացնող խմբի ուղեկցողներին:

ԱԻ ծառայության տնօրեն Կարեն Սարգսյանը նշել է, որ որոնողական աշխատանքները կրում են ամենօրյա բնույթ եւ գործադրվում են բոլոր հնարավոր ջանքերն ու լծակները՝ անհետ կորած զինծառայողներին եւ քաղաքացիներին հայտնաբերելու համար»,- հայտնում են Արցախի ԱԻՊԾ։

 
 
 

Comments


bottom of page