Search

«5165» շարժման հիմնադիր անդամները Տավուշի մարզում են


Նախընտրական քարոզարշավի 9-րդ օրը՝ հունիսի 15-ին, «5165» շարժման հիմնադիր անդամները Տավուշի մարզում էին։ Անվտանգ և հզոր երկրի կառուցման բանաձև, բարձր որակի կրթություն և հայ մշակույթի պահպանում ու տարածում. ահա այն հիմնական թեմաները, որոնց շուրջ քաղաքացիների հետ զրուցում էին «5165» շարժման անդամները։ Մարզային այցի առաջին կանգառը Բերդ քաղաքն էր, որտեղ շարժման անդամները նախ այցելեցին Սուրբ Հովհաննես եկեղեցի, որից հետո ազգային ոգին ու արժեքները կարևորելու սկզբունքով՝ մշակութային միջոցառմամբ մեկնարկեցին քարոզարշավը։

Շարժման համահիմնադիր, ՀՀ վաստակավոր արտիստ Արսեն Գրիգորյանն ասաց.

«Մենք բոլոր մեր հանդիպումները սկսում ենք Գուսան Հայկազունու «Հայե՛ր, միացե՛ք» երգով, քանի որ միանալու ժամանակն է իսկապես։ Ձեզ եմ ներկայանում քաղաքական գործչի կարգավիճակով, և դա անհրաժեշտությունից դրդված է, քանի որ պատերազմից հետո բոլորս հասկացանք, որ անկախ մեր մասնագիտությունից, պետք է հիմա լինենք երկրի պահպանման գործին լծված: Պետք է գնալ ընտրության խղճով, գիտակցաբար և հանուն հայի ու Հայաստանի»:

«5165» շարժման հիմնադիր անդամ, իրավաբան Վարդան Քալանթարյանն էլ կարևորեց այն, որ նախորդ տարիների ընթացքում շատ սխալներ կան արված, բայց «5165» -ը չի լինելու այն հերթական քաղաքական ուժը, որը փորձում է գալ իշխանության անձնական խնդիրները լուծելու և անձնական շահը ապահովելու համար, այլ լինելու է այն ուժը, որը բարձրաձայնում և լուծում է առկա խնդիրները: Խոսելով խնդիրները լուծելու ռեսուրսների ու հնարավորությունների մասին՝ Քալանթարյանն ասաց. «Թիմում կան երիտասարդ, բանիմաց, կիրթ ու իրենց ոլորտում հաջողության հասած մարդիկ, որոնք իրենց գիտելիքը կծառայեցնեն հանուն Հայաստանի»:

Այնուհետ Բերդավանում և Իջևանում ներկայացրեցին իրենց քաղաքական ուժի նախընտրական ծրագիրի դրույթները, բաժանեցին Կարին Տոնոյանի կողմից գրված

նամակը, որով նա կոչ է անում պարտադիր մասնակցել ընտրություններին և չթողնել, որ մեր փոխարեն որոշեն մեր զավակների և երկրի ապագան:

Ավստրալիայի վարչապետն ընդունել է իր պարտությունը խորհրդարանական ընտրություններում

Լիտվայի նախագահը ծանոթացել է հայ միջնադարյան մատենագրությանը

Հակառակորդի կրակոցից զինծառայող է վիրավորվել․ ՊՆ

Այս օրերին Փաշինյանի կողմից ձեռք բերվելիք պայմանավորվածությունը լեգիտիմ չէ. Վանեցյան

Վաղը օրը նվիրելու ենք բովանդակային հարցերի քննարկմանը

Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով

Աստված վերջապես թող վճռականություն և ուժ տա սեփական ցավին անտարբեր մեր ժողովրդին. Զաքարյան

ԼՐԱՀՈՍ
practice cover.png