top of page

500 000 դրամ միանվագ աջակցություն՝ սեպտեմբերի 13-ից վիրավորում ստացած զինծառայողներին

  • Anews
  • Nov 18, 2022
  • 1 min read

2022թ․ սեպտեմբերի 13-ից ՀՀ տարածքի նկատմամբ Ադրբեջանի կողմից սանձազերծված լայնածավալ ագրեսիայի հետևանքով վիրավորում (վնասվածք) ստացած կամ հոգեկան առողջության խնդիր ձեռք բերած զինծառայողները 500,000 դրամ միանվագ աջակցություն կստանան․նախագիծը հավանության է արժանացել Կառավարության նիստում։ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունից հայտնում են, որ ըստ այդմ, աջակցությունը կտրվի ռազմական գործողությունների հետևանքով վիրավորում ստացած այն անձանց, որոնք բուժհաստատություններում բժշկական օգնություն և սպասարկում են ստացել, չունեն հաշմանդամության խումբ կամ ունեն (կարող են ունենալ) հաշմանդամության երրորդ խումբ: Ֆինանսական օգնությունը կտրամադրվի Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Միասնական սոցիալական ծառայության (ՄՍԾ) կողմից՝ շահառուի էլեկտրոնային դիմումի հիման վրա: Միասնական սոցիալական ծառայության կայքէջում առաջիկայում կստեղծվի պատուհան, որի միջոցով շահառուները ծրագրին դիմելու հնարավորություն կունենան մինչև 2022 թվականի դեկտեմբերի 15-ը։

 
 
 

Kommentare


bottom of page