top of page

5-րդ զորամիավորումում անցկացվում է զորավարժություն՝ մարտական հրաձգությամբ

May 20, 2020
1 min read

Մայիսի 19-ին 5-րդ զորամիավորման ենթակա զորամասերից մեկի ներգրավմամբ մեկնարկել է զորավարժություն՝ մարտական հրաձգությամբ: Զորավարժության առաջին փուլում զորամասը բերվել է մարտական պատրաստականության բարձր աստիճանի, ռազմական տեխնիկան դուրս է բերվել նախորոշված շրջաններ: Ստուգվել են ստորաբաժանումների փոխգործակցության մակարդակն ու մարտական իրադրությանն առավել մոտ պայմաններում արագ և ճշգրիտ գործելու կարողությունները:

 
 
 

Comments


bottom of page