5-րդ զորամիավորումում անցկացվել է հավաք-խորհրդակցություն
Apr 30, 2020
1 min read

Անձնակազմի մասնագիտական գիտելիքների ամրապնդման և մարտական տարբեր իրավիճակներում օպերատիվ գործողությունների պլանավորման աշխատանքների կազմակերպման նպատակով ապրիլի 29-ին 5-րդ զորամիավորումում, օպերատիվ և մարտավարական օղակի սպաների ներգրավմամբ, անցկացվել է հավաքխորհրդակցություն: Քննարկվել են օպերատիվ և մարտական պատրաստության, ստորաբաժանումների ներդաշնակման հետ կապված հարցեր, տրվել են պարզաբանումներ պաշտպանական և հարձակողական գործողություններին վերաբերող խնդիրների և դրանց կատարման ժամկետների վերաբերյալ:




Comments