top of page

5-րդ զորամիավորումում անցկացվել է զորավարժության եզրափակիչ փուլը

Mar 21, 2021
1 min read

Մարտի 20-ին 5-րդ զորամիավորումում անցկացվել է մարտավարական և մարտավարամասնագիտական համատեղ զորավարժության եզրափակիչ փուլը։ Զորամիավորման հրամանատարական կազմի ղեկավարությամբ զորավարժությանը ներգրավված տանկային, հրետանային և մոտոհրաձգային ստորաբաժանումներն իրականացրել են պաշտպանական և հարձակողական գործողություններ՝ մարտական հրաձգությամբ։ Ներդաշնակ և հմուտ գործողություններով անձնակազմը լիարժեք կատարել է առաջադրված խնդիրները։

 
 
 

Comments


bottom of page