top of page

5-րդ զորամիավորումում անցկացվել են մասնագիտական վարժանքներ

May 14, 2020
1 min read

Մայիսի 13-ին 5-րդ զորամիավորման հատուկ նշանակության ստորաբաժանման զինծառայողներն անցկացրել են մասնագիտական վարժանքներ: Անձնակազմն անցել է շրջանաձև պաշտպանության, զբաղեցրել կրակային դիրքերը, հաստիքային միջոցներով հետ մղել պայմանական հակառակորդի դիվերսիոն-հետախուզական խմբերի հարձակումը, անցել հակահարձակման և խոցել հակառակորդի բոլոր նշանակետերը:

 
 
 

Comments


bottom of page