top of page

5-րդ բանակային կորպուսի հրամանատար Սմբատ Գրիգորյանին շնորհվել է գեներալ-մայորի զինվորական կոչում

Sep 21, 2021
1 min read

ՀՀ նախագահի հրամանագրով՝ 5-րդ բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Սմբատ Վոլոդյայի Գրիգորյանին շնորհվել գեներալ-մայորի զինվորական կոչում:

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 2-րդ մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի.

5-րդ բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Սմբատ Վոլոդյայի Գրիգորյանին շնորհել գեներալ-մայորի զինվորական կոչում»,- ասված է նախագահի հրամանագրում:

 
 
 

Comments


bottom of page