5,4 մագնիտուդով երկրաշարժ Վանուատուում
- Anews
- Feb 14, 2023
- 1 min read

Երեքշաբթի 5,4 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Վանուատուին պատկանող Էսպիրիտու Սանտո կղզու արեւելյան ափին։ Այս մասին տեղեկացրել է Ավստրալիայի պետական երկրաբանական բյուրոն։ Բյուրոյի տվյալներով՝ աղետի էպիկենտրոնը գտնվել է ծովում, կղզու ամենամեծ՝ Լյուգանվիլ քաղաքից 40 կիլոմետր արեւելք, այստեղ ապրում է ավելի քան 18 հազար մարդ։ Օջախը գտնվել է 118 կիլոմետր խորության վրա։ Ավերածությունների եւ տուժածների մասին տեղեկություններ, ինչպես նաեւ ցունամիի սպառնալիք չկա։
Comments